West Armenia

Կարճատև արձակուրդից հետո այսօր վերադարձանք մեր մարզումներին։

Այսօր տեղի ունեցավ մինչև 15 և 12 տարեկան կանանց ֆուտզալի բաց առաջնության առաջին հանդիպումը, մեր երկու թմերն էլ խաղացին շատ գեղեցիկ և հաղթեցին ՝ Nairi (6-0), Vosketap (5-2) հաշիվներով:

Գլխավոր մարզիչ Հայկ Հովհաննիսյանը` տարեվերջի հաղթարշավի, փոփոխությունների և կարևոր դրվագների մասին: «Ժամ առաջ ցանկանում ենք դատապարտել երեկվա խաղում կայացած միջադեպը: Անընդունելի է Ռաֆայել Ղազարյանի պահվածքը` անկախ խաղադաշտում եղած բոլոր հանգամանքներից: Նա ինքը ամաչում է կատարվածի համար: Հասկանալով միջադեպի վնասակար բնույթը` նա մեծ հույս ունի, որ կրտսեր սերունդը օրինակ չի վերցնի այդ արարքից: Անթույլատրելի է վարքագծի արդարացման ցանկացած փորձ, այդ թվում` մեր պահեստայինների նստարանից ուղեկցված բարկության դրսևորումները: Ի դեպ, որոշ դրվագներում մրցակիցն իր համբերությամբ սպորտային օրինակ ծառայեց: Հնարավոր պատժաչափի մեղմացման նպատակ այս հայտարարությունը չի ներառում:

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Վեսթ Արմենիա» ՖԱ-ը, ընդլայնելով գործընկերների շրջանականը, սկսել է համագործակցել «Արտ Լեգալ» փաստաբանական գրասենյակի հետ, ով հ անդիսանում է Հայաստանում բացառա պես սպորտային (ֆուտբոլային) իրավուքնի ոլոտում ծառայություններ մատուցող միակ փաստաբանական ընկերությունը։

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Ֆելիքս Հակոբյանին փոխարինել է Հայկ Հովհաննիսյանը, նա աշխատել է «Երևան», «Արարատ», «Փյունիկ» և Իտալական «Պերուջա» ակումբներում։ «Վեստ Արմենիա» ՖԱ-ն պարոն Հովհաննիսյանին մաղթում է հաջող գործունեություն կարիերայում:

Մեր մանկապատանեկան թիմը մասնակցելով «Մուսալեռ» գավաթի առաջնությանը, որը տեղի էր ունեցել Մուսալեռ համայնքում դարձավ գավաթակիր, իսկ Գոռ Առաքելյանը ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ:
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Խորեն Վերանյանը: Հայազգի մասնագետը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է ոչ հեռավոր անցյալում: Պրոֆեսիոնալ ֆուտբոլով սկսել է զբաղվել 2003 թվականին՝ «Փյունիկում», որտեղ նույն տարում դարձել է Հայաստանի չեմպիոն։ Հետագայում Վերանյանը խաղացել է «Արարատում», «Գանձասար Կապանում»: 2015-2018 թվականներին «Ալաշկերտի» կազմում երեք տարի անընդմեջ նվաճել է չեմպիոնական տիտղոսը և մեկ անգամ «Սուպերգավաթը»: 2018-19թթ մրցաշրջանում հանդես է եկել Գյումրու «Շիրակի» կազմում: Հայաստանի երիտասարդական հավաքականների նախկին ֆուտբոլիստ է: Վերանյանի հետ պայմանագիրը կնքվել է 3 տարով:
«Վեստ Արմենիա» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի հետ: Ակումբից հեռացել են նաեւ գլխավոր մարզչի օգնականներ Հակոբ Մկրյանն ու Գոռ Աթաբեկյանը: Շնորհակալություն ենք հայտնում հայազգի մասնագետներին ակումբի կայացման մեջ մեծ ավանդ ունենալու, կատարած ահռելի աշխատանքի, նվիրվածության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար՝ մաղթելով լավագույնն ապագայում։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020/21թ․ մրցաշրջանը «Վեստ Արմենիա» ՖԱ-ը կսկսի նոր գործընկերների հետ։ Best Life Medical Center կազմակերպության հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր և այն կհանդիսանա ակումբի տիտղոսային հովանավորը։ Համաձայնագիր է կնքվել նաեւ «ԲԱԿ Տնտեսական ապրանքներ» կազմակերպության հետ, որն առաջիկա մրցաշրջանի ընթացքում կլինի մեր հովանավորը։